Վրաստանում հայաստանցի գործարարի գլխին հարվածել են բութ գործիքով, հափշտակել խոշոր գումար

Վրաստանում հայաստանցի գործարարի գլխին հարվածել են բութ գործիքով, հափշտակել խոշոր գումար

PanARMENIAN.Net - Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման է ենթարկվել հայ գործարար, ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Այս մասին հայտնում է վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Դիմակավորված անհայտ անձինք բութ առարկայով հարվածել են Սուքիասյանի գլխին և 30.000 լարի հափշտակել:

Գործարարը վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 6:30-ի սահմաններում: Բժիշկների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել:

Գործարար Արթուր Սուքիասյանը Գուրիայի շրջանում մի քանի խանութի սեփականատեր է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---