Ադրբեջանում ՌԴ երիտասարդ գիտնական է անետացել. Նա հայտնվել էր զորամասի տարածքում13 հունվարի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում անհետացել է ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը: Այդ մասին հայտնել են երիտասարդ գիտնականի ընկերները: Չուլկովը հունվարի 3-ին ժամանել է Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել է դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել է ոտքով և այլևս չի վերադարձել, գրում է Gazeta.ru-ն: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում է, հավանաբար, հայտնվել Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը: Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են տան տիրոջը, որը ազատ են արձակել Չուլկովին, սակայն վերջինս այդպես էլ չի հայտնվել հյուրանոցում, դուրս չի եկել համացանց և չի պատասխանում հեռախոսազանգերին: Չուլկովը պետք է մեկներ Ադրբեջանից հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունում հայտնել են, որ նա ինքնաթիռ չի նստել: Այժմ երիտասարդին որոնում են նրա գործընկերներն ու հարազատները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |