Հարցում․ Վիրավորվե՞լ եք «կեղտոտ հայեր» արտահայտությունից Թրամփին ծաղրող եթերում13 հունվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Comedy Central ալիքի Daily Show հաղորդման ընթացքում հումորիստ Թրևոր Նոան, ծաղրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հոգեկան առողջության մասին Twitter-ի հրապարակած գրառումը, օգտագործել էր «կեղտոտ հայ» բառակապակցությունը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե հոգեպես կայուն է, այնուհետև՝ ինքն իրեն անվանել էր հանճար։ Դրան ի պատասխան Նոան ասել է, որ միայն Թրամփը կարող էր պաշտպանել իրեն և նույն նախադասության մեջ ամբողջովին արժեզրկեր իր ասածը: «Դա նման կլիներ նրան, եթե մեկն ասեր՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»,- նշել է Նոան: Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիան (ABA) և Հայ Դատի գրասենյակը (ANCA) հումորիստի արտահայտության մեջ հայերին ուղղված վիրավորանք տեսան և քայլեր են ձեռնարկում ներողություն ստանալու համար։ Սակայն բազմաթիվ ամերիկահայեր հենց ABA և ANCA ֆեյսբուքյան էջերում հայտարարել են, որ վիրավորական տարր հաղորդման մեջ չկար․ նպատակը Թրամփի արտահայտության իրարամերժությունը ցույց տալն է, և տվյալ կոնտեքստում հայերի հիշատակումն ԱՄՆ նախագահի խոսքերի աբսուրդն էր ընդգծում։ Ի՞նչ եք կարծում՝ վիրավորե՞լ է արդյոք հաղորդավարը հայերին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում |