15 հունվարի 2018 - 10:30 AMT
ԱԺ-ում թանկացումների թեմայով լսումներ կանցկացվեն

Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

ԱԺ նախագահն ասել է, որ թեման արդիական է հասարակության շրջանում՝ նկատելով, որ դրան վերջերս անդրադարձել էր նաև ՀՀ նախագահն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Արա Բաբլոյանը կոչ է արել ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին ձեռնարկել քայլեր իրավասու և շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությունը լսումներին ապահովելու համար, հայտնում է Aysor.am-ը:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք ինքը ճիշտ է հասկացել, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները Սերժ Սարգսյանի հանձնարարականով են կազմակերպվում։

Հունվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն էր անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:

Նախագահը նշել էր, թե պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

«Դուք հավանաբար լավ չլսեցիք, ես ասեցի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և իր առաջարկություններն է ներկայացրել հարցի շուրջ, բայց հանձնարարական բառը չեմ հնչեցրել, սա մեր նախաձեռնությունն է։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային ծրագրային մոտեցում ունի այս հարցին ժամանակ առ ժամանակ անդրադառնալու», - նշել է ԱԺ նախագահը։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ լսումներն օգուտ չեն տալու, քանի որ իրենք 2017-ից բազմիցս խոսել են դրանց մասին և նշել, որ 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր Հարկային օրենսգիրքը ավելի շատ թանկացումների պատճառ է դառնալու։

«Անիմաստ է կազմակերպել լսումներ։ Պետք է հարկային օրենսգիրքը մտնցել խորհրդարան և համապատասխան փոփոխություններ անել։ Մեր կոչն է քաղացացիներին հունվարի 19-ին դուրս գալ փողոց և բողոքի ցույց կազմակերպել, որովհետև այս հարցի քննարկումը խորհրդարանում սպառվել է», - նշել է Մարուքյանը։