ՌԴ-ն ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Australian Open-ին

ՌԴ-ն ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Australian Open-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանն աջ ուսի վնասվածքի պատճառով: Այդ մասին ասվում է մրցաշարի պաշտոնական գրառման մեջ Twitter-ում:

Australian Open-ի հիմնական խաղացանկում Գասպարյանին կփոխարինի ԱՄՆ ներկայացուցիչ Բերնարդա Պերան, որի մրցակիցն առաջին փուլում ռուսաստանցի Աննա Բլինկովան է, որը հաղթահարել է որակավորման փուլը, գրում է Eurosport-ը:

Ավստրալիայի բաց առաջնությունը Մելբուրնում կտևի մինչև հունվարի 28-ը:

2016-ին Գասպարյանը հասել էր Australian Open-ի քառորդ եզրափակիչ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---