Բաղդասարյան․ ՀՀ նախագահին կընտրեն մարտի 2-ին15 հունվարի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: Այդ մասին հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում: «Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսակցական։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունները հիմա չեք կարող իմանալ», - հայտարարել է Բաղդասարյանը, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սփյուռքից լինի՝ Բաղդասարյանն ասել է, որ թեկնածուն պետք է ընդունելի լինի Սփյուռքի, արտաքին աշխարհի համար։ Այն հարցին, թե կա իր համար այդպիսի ընդունելի կերպար, Բաղդասարյանը պատասխանել է. «Ինձ համար կարող է մի քանի կերպար լինել, բայց ես չեմ բարձրաձայնում։ Այդ մասին կհայտնեմ մեր նիստի ժամանակ»։ 2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով: Ըստ նոր Սահմանադրության ՀՀ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105 հնարավորից առնվազն 79 քվե։ Եթե նախագահ չընտրվի, կանցկացվի ընտրության երկրորդ, երրորդ փուլ։ Նախագահի թեկնածուին պետք է առաջադրի առնվազն 27 պատգամավոր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |