Մերսոն. Մխիթարյանն ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից է և պետք է «Արսենալին»

Մերսոն. Մխիթարյանն ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից է և պետք է «Արսենալին»

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը կարծում է, որ ակումբը պետք է իր չիլիացի հարձակվողին փոխարինի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

«Կարծում եմ՝ Սանչեսին վաճառելով ՄՅՈւ-ին և ձեռք բերելով Մխիթարյանին, «Արսենալը» լավ գործարք կկնքի: Կարծում եմ, որ Մխիթարյանն ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից է»,-ասել է Մերսոնը, գրում է Sports.ru-ն:

«ՄՅՈւ-ում Մխիթարյանը կորցրեց իր ինքնավստահությունը: Եթե «Արսենալում» նա սկսի խաղալ, ինչպես խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», ապա ակումբը կունենա լիգայի լավագույն խաղացողներից մեկին»,-ասել է Մերսոնը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսիհամար: Ակումբը մոտ 28 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական 280.000 եվրոյից ավելի:Ըստ The Guardian-ի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---