Արա Կարապետյանը՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն15 հունվարի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հունվարի 15-ին ներկայացրել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի նոր գլխավոր տնօրեն Արա Կարապետյանին, որը մինչ այդ թատրոնի հրավիրյալ դիրիժորն էր: «Մենք անցկացրել ենք բազմաստիճան մրցույթ: Շատ երկար ենք համաձայնեցրել թեկնածությունը, և արդյունքում բոլոր խորհրդակցություններից հետո առաջադրվեց Արա Կարապետյանի թեկնածությունը»-ասել է Մեդինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մեդինսկին հավելել է, որ Կարապետյանը գերազանց է կատարել իր՝ որպես Պոկրովսկու անվան Կամերային երաժշտական թատրոնի ճգնաժամային տնօրենի, առջև դրված խնդիրը: Կարապետյանը պատասխան խոսքում շնորհակալութուն է հայտնել վստահության համար: Նա հավելել է, նաև, որ լավ է ծանոթ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և հսկայական ծրագրեր ունի թատրոնի հետ կապված: Արա Կարապետյանը ծնվել է 1969-ին Երևանում, ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան: 1992-97թթ. եղել է Պերմի օպերայի ակադեմիական թատրոնի դիրիժորը, 1997-ից գլխավորել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ակադեմիական երաժշտական թատրոնը: 2001-ին եղել է Մոսկվայում «Նորդ-Օստ» մյուզիքլիւ երաժշտական ղեկավարը: 2013-2016թթ. գլխավորել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ակադեմիական երաժշտական թատրոնը Արա Կարապետյանն աշխատել է նաև չինական կոլեկտիվների հետ, եղել Խարբինի Մեծ թատրոնի և Տյանցզինի Մեծ թատրոնի փոխնախագահն ու գեղարվեստական ղեկավարը: 2017-ի սեպտեմբերին Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան պետական ակադեմիական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |