Երեւանում անկարգությունների արդյունքում զոհվածներից հինգի ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - Երեւանում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվածներից հինգի ինքնությունը պարզվել է: Օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում տվյալ պահի դրությամբ հաջողվել է պարզել հետեւյալ զոհերի ինքնությունը. Գոռ Կլոյան, Համլետ Թադեւոսյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Ռուբեն Թորոսյան: Մնացած երեք զոհվածների ինքնությունները ճշտվում են, նրանց մահվան հանգամանքները պարզվում են: Գլխավոր դատախազությունը նաեւ հաղորդել է, որ անկարգությունների արդյունքում վնասվել է ավելի քան 20 միավոր շարժական եւ անշարժ գույք:



Նշենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, անկարգությունների արդյունքում 131 մարդ է տուժել:



Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ի առավոտյան, Հայաստանի Ոստիկանությունը ցրել է ընդդիմադիր շարժումը գլխավորող Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում: Նույն օրվա ցերեկը հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ` Երեւանի քաղաքապետարանից ոչ հեռու, որտեղ շարունակել են բողոքի ցույցը, ինչը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվել են ոստիկանության եւ ՕՄՕՆ-ի հետ բախումներով եւ թալանով:



Մարտի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երեւանում 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---