Պերմում տուժած 10-ամյա Աբրոյանը փախել է հարձակվողներից և ինքնուրույն հասել պոլիկլինիկա

Պերմում տուժած 10-ամյա Աբրոյանը փախել է հարձակվողներից և ինքնուրույն հասել պոլիկլինիկա

PanARMENIAN.Net - Պերմի դպրոցում դանակահարված 10-ամյա Մենուա Աբրոյանն այժմ հիվանդանոցում է մյուս վիրավոր համադասարանցիների հետ միասին: Նրա հայրը՝ Արգիշտի Աբրոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել հունվարի 15-ին դպրոցում կատարված հարձակումից:

Միջադեպը տեղի է ունեցել Պերմի առանձին առարկաների խորացված ուսուցմամբ թիվ 147 դպրոցում Երևանի ժամանակով 09:19-ին: Դիմակավոր 2 երիտասարդ, ըստ որոշ տվյալների դպրոցի նախկին և ներկայիս աշակերտներ, ներխուժել է դպրոց և հարձակվել աշակերտների վրա: Ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ, որոնցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց:

«Որդիս այդ դպրոցն է հաճախում առաջին դասարանից: Մեզ դուր էր գալիս դպրոցը: Ինչպես պատմեց տղաս, մոտ 9:45-ին 2 երիտասարդ է ներխուժել դասարան: Մեկը դանակահարել է ուսուցչուհուն, իսկ հետո անմիջապես մոտեցել տղայիս՝ նա առջևում է նստում, և կտրող հարվածներ հասցրել՝ վնասելով տղայի գլխամաշկը: Որդիս արագ վեր է ցատկել և դուրս վազել միջանցք, հետո փողոց, վազելով հասել Գագարինի փողոցում գտնվող պոլիկլինիկա: Այնտեղ բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան: Այժմ կինս որդուս հետ հիվանդանոցում է, ես ել դուրս եմ եկել աշխատավայրից, գնում եմ նրանց մոտ»,-պատմել է տղայի հայրը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Տուժած երեխաներից 2-ի վիճակը ծանր է՝ նրանց վնասվածքները լուրջ են: Ուսուչուհուն վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Հարձակվողները ձերբակալվել են: Նրանցից մեկը նույն դպրոցի շրջանավարտ է, մյուսը՝ դպրոցի աշակերտ: Հայտնի է նաև, որ նրանցից մեկը հաշվառման է վերցված հոգենյարդաբանական դիսպանսերում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---