Freedom House. ՀՀ-ն՝ մասամբ ազատ երկիր` անազատ մամուլով և ընտրախախտումներով

Freedom House. ՀՀ-ն՝ մասամբ ազատ երկիր` անազատ մամուլով և ընտրախախտումներով

PanARMENIAN.Net - Հայաստանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից 45 միավորով դարձյալ մասամբ ազատ երկրների շարքում է: «Ազատությունն աշխարհում 2018. ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» զեկույցի համաձայն՝ երկիրը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության, և մասամբ ազատ՝ համացանցի ազատության առումներով:

2017-ի վարկանիշում ևս ՀՀ-ն՝ 45 միավորով, ճանաչավել էր մասամբ ազատ:

Հնարավոր 100 միավորից 30 միավորով, 2017-ի 33-ի փոխարեն, մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը:

Հարավային Կովկասում մասամբ ազատ է ճանաչվել նաև Վրաստանը՝ 64 միավորով: Ադրբեջանը 12 միավորով ճանաչվել է ոչ ազատ երկիր: Իրանը և Թուրքիան նույնպես ոչ ազատ երկրների շարքում են՝ համապատասխանաբար 17 և 32 միավորներով:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշների խախտումներով. իշխող կուսակցությունը ընդդիմության նկատմամբ ճնշումներ է բանեցրել , ահաբեկել է ընտրողներին, չարաշահել վարչական ռեսուրսները՝ իշխանությունը պահելու համար: Հայաստանում աղաղակող ընտրախախտումները հակասում են երկրի՝ Եվրամիության հետ սերտ փոխհարաբերությունների ձգտմանը, որի հետ նոյեմբերին ստորագրվել է Համապարափակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---