Չավուշօղլու. Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է

Չավուշօղլու. Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Կանադայում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին:

Չավուշօղլուն Կանադայում մասնակցում է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:

Լրագրողների հետ զրույցում նա հավելել է, թե հայկական լոբբին Կանադայում ակտիվ գործունեություն է ծավալում, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Mynet լրատվամիջոցի վրա հղումով:

«Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարան ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմական հարցերում որոշումներ ընդունել կարողանալու համար նաև պետք է լինեն դատարանի որոշումներ: Օրինակ ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»,- ասել է Չավուշօղլուն:

1950թ. հունիսի 27-ին ՄԱԿ-ը ընդունեց բանաձև՝ կոչ անելով ռազմական օգնություն տրամադրել Հարավային Կորեային՝ ԿԺԴՀ դեմ պատերազմում: Թուրքիան ԱՄՆ-ից հետո առաջինն էր, որ արձագանքեց ՄԱԿ-ի կոչին: Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի բրիգադներ ուղարկեց, որոնք սակայն ծանրագույն կորուստներ ունեցան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---