Շաբոյան. Վառելիքի թանկացումը համահունչ է հարկային նոր օրենսգրքին16 հունվարի 2018 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ վառելիքի, մասնավորապես բենզինի, գազի և դիզվառելիքի թանկացումը համահունչ է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքին։ Այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ Նա հիշեցրել է, որ բենզինը թանկացել է 20, սեղմած գազը՝ 20, դիզվառելիքը՝ 60 դրամով, հայտնում է «Երկիր Մեդիան»։ «ճիշտ է, դիզվառելիքի դեպքում ակզիզային հարկի դրույքաչափի նվազում է տեղի ունեցել, սակայն վառելիքն այս տարեսկզբից հարկվում է ԱԱՀ-ով»,-նշել է Արտակ Շաբոյանը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը լրագրողներին է ներկայացրել Հանրապետության նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Շաբոյանը խոսել է նաև կարագի գներից։ Նախորդ տարվանից նկատված թանկացումը, որը պայմանավորված էր, միջազգային շուկայական գների բարձրացմամբ, մի փոքր նվազել է։ Ըստ Շաբոյանի, 2017 նոյեմբերին 1 կգ կարագն էժանացել է 86 դրամով։ Ապրանքը կէժանանա երկու ամսից։ Պատճառը նաև այն է, որ ներկրման 80 տոկոսը պատկանում էր «Ալեքս Հոլդիգին», հիմա ընկերությանը բաժին է ընկնում ներկրման 55 տոկոսը։ Շուկայում այլ խաղացողներ էլ կան, որոնց բաժին է ընկնում ներմուծման 39 տոկոսը։ Շաբոյանն ասել է, որ որոշ ապրանքների մասով (շաքարավազ, հավի թարմ միս, ձեթ, ալյուր) գների նվազում են արձանագրել։ Երևույթն, ըստ Շաբոյանի, պայմանավորված է ներմուծման խոչընդոտների վերացմամբ, ԵՏՄ անդամակցությամբ։ Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Հունվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն էր անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Ընթերցեք նաև.Նախարար. Դիզվառելիքը կարող է որոշ չափով էժանանալ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |