Գիտնականներ. Աղի չարաշահումը վատթարացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը

Գիտնականներ. Աղի չարաշահումը վատթարացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները պարզել են, որ աղի չարաշահումը սննդի մեջ փոփոխություններ է առաջացնում աղիքների իմունային համակարգում, որոնց հետևանքով կարող է կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիա առաջանալ:

Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience-ում:

Մասնագետները ցույց են տվել, որ 3 շաբաթվա ընթացքում աղի չարաշահումը էնդոթելիալ դիսֆունկցիա է առաջացնում, նվազեցնում է ուղեղի արյան շրջանառությունը և կոգնիտիվ խախտումներ է առաջացնում՝ չփոխելով արյան ճնշման ցուցանիշները:

Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետևելով մկներին: Ստացված արդյունքներն արդարացի են նաև մարդկանց համար: Ըստ մասնագետների, որոշ դեպքերում սննդի նորմալ ռեժիմին անցնելը նպաստել է բացասական հետևանքների վերացմանը, գրում է Lenta.ru.-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրական 5 գ ավելի աղ չօգտագործել: Եթե յուրաքանչյուր մարդ 5 գրամով սահմանափակվի 24 ժամվա ընթացքում, դա կարող է ամեն տարի մոտ 2,5 մլն մահ կանխել:

Ըստ ԱՀԿ-ի, մոլորակի բնակիչների կեսից ավելին ամեն օր 80-140%-ով ավելի է աղ օգտագործում՝ հիմնականում հացի, չոր նախաճաշերի ու պատրաստի ուտեստների հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---