2017-ին Ադրբեջանը 5,7%-ով կրճատել է նավթի արդյունահանումը

2017-ին Ադրբեջանը 5,7%-ով կրճատել է նավթի արդյունահանումը

PanARMENIAN.Net - 2017 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են 5,7%-ով՝ կազմելով 38,6 տոննա 2016 թվականի 41 տոննայի փոխարեն: Այս մասին ռուսաստանյան Energybase կայքի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):

2017-ին երկիրն ընդհանուր առմամբ արտահանել է 28,5 մլրդ խմ գազ, ինչը 2,6%-ով քիչ է 2016 թվականի ցուցանիշից: Մինչդեռ ակնկալվում էր 2017-ի համար արդյունահանել 29,5 մլրդ խմ գազ և 40 տոննա նավթ:

Ավելի վաղ, Ադրբեջանը միացել էր նավթարդյունաբերության ծավալների կրճատման մասին ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրենրի կազմակերպություն) անդամ երկրների համաձայնագրին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---