ԵԼՔ-ն առաջարկում է խստացնել անձանց մուտքը խաղատներ

ԵԼՔ-ն առաջարկում է խստացնել անձանց մուտքը խաղատներ

PanARMENIAN.Net - ԵԼՔ-ն առաջարկում է խստացնել անձանց մուտքը խաղատներ: ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի հեղինակներն են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը։

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առաջարկում են սահմանված կարգով ստուգել խաղատներ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքրի վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը:

«Առաջարկվում է նաև մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակվեն, և դրա համար կարգ է նախատեսվում»,-ասել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, խաղադրույքներ կատարել և մասնակցել այդ խաղերին, բայց վերահսկողության կարգ սահմանված չէ:

«Հիմա մենք նախատեսում ենք առանձին ընթացակարգ, որ մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է, պարզելու` արդյոք լրացած է նրա 21 տարին։ Նախագծի փոփոխության հարցում կառավարության հետ համաձայնության չենք եկել այն հարցում, որ խաղամոլ ճանաչված անձն ինքը դիմի ֆինանսների նախարարություն, ինքնարգելքի միջոցով սահմանափակի իր խաղասրահ մուտք գործելու հնարավորությունը: Այսինքն` անձը նշի, որ ինքը տարվել է մոլախաղերով և ստորագրում է թուղթ, որով իրեն կարգելեն ՀՀ տարածքում ցանկացած խաղասրահ մուտք գործել»,- մանրամասնել է Մարուքյանը։

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հետաքրքրվել է, թե համացանցային տիրույթում սահմանափակումներ ունենալու հեռանկարներ տեսնում են, թե ոչ: Հիմնական զեկուցողը պատասխանել է, որ համացանցային խաղերի հետ կապված առաջարկներ ստացել են նաև գործընկներներից, ովքեր շահագրգռված են այս հարցը լուծել:

«Պետք է աշխատանքային ֆորմատով քննարկել, հնարավորինս նվազեցնել խնդիրները համացանցում խաղերից տարվելու համար: Ավելի բարդ է քան այս դեպքում, որովհետև հսկողության խնդիրներ կան, բայց կարծում եմ՝ տարբերակներ կարող ենք գտնել միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում»,- հավելել է նա:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում:Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---