Սերժ Սարգսյանը կողմ է քաղաքականությամբ երբևէ չզբաղված նախագահ ունենալուն

Սերժ Սարգսյանը կողմ է քաղաքականությամբ երբևէ չզբաղված նախագահ ունենալուն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ում լիազորություններն ավարտվում են 2018 թվականի ապրիլին, կարծիք է հայտնել ապագա նախագահի առավել հարմար թեկնածուի համար անհրաժեշտ չափորոշիչների վերաբերյալ։

Մտավորականների հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ ապագա նախագահն, ամենակարևորը, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Այլ հատկանիշներից Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է և երկրի ներսում, և դրսում ճանաչումը, հեղինակությունը, օտար լեզուներին տիրապետելն ու սփյուռքում և Հայաստանում լայն կապեր ունենալը։

ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր նախագահին մարտի 2-ին։ Նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, սահմանադրական փոփոխությունների համաձայն, նրան հիմնականում ներկայացուցչական գործառույթներ են վստահված։

 Ուշագրավ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
---