Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտում է կարիերան17 հունվարի 2018 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդո դե Ասիս Մորեյրան, ավելի հայտնի որպես Ռոնալդինյո, 37 տարեկանում պաշտոնապես ավարտում է կարիերան: Այդ մասին հայտարարել է նրա եղբայր և գործակալ Ռոբերտո դե Ասիշան: Ասիշան հավելել է, որ 2018-ի աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը խոստանում է «մի ինչ-որ մեծ ու տպավորիչ բան ձեռնարկել»: Ըստ նրա, խոստացված միջոցառումները, այդ թվում Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ խաղը, կանցկացվեն ֆուտբոլիստի հայրենիքում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում, գրում է tjournal.ru-ն: Ռոնալդինյոն կարիերան սկսել է 1995-ին երիտասարդական «Գրեմիո» թիմում, հետո խաղացել է ՊՍԺ-ում, «Միլանում» և Բարսելոնայում: Այդ թիմերի կազմում նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն և Ինտերտոտոյի գավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականում Ռոնալդինյոն առաջին անգամ հանդես է եկել 1999-ին, ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Ամերիկայի գավաթի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: 2004-ին և 2005-ին ՖԻՖԱ-ն Ռոնալդինյոյին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2005-ին նա արժանացել է նաև «Ոսկե գնդակի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |