Միասնական տրանսպորտային ցանցի երթուղիներն ու չվացուցակները մշակված են17 հունվարի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Միասնական տրանսպորտային ցանցի մշակման արդյունքում հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Կատարված աշխատանքի արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում: «Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված», - ասել է վարչապետ Կարապետյանը: Մինչև 2018-ի առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի վարչապետին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |