«Ժպտացեք, ձեզ նկարում են»․ ԱԺ-ում բուռն քննարկում են ոստիկանական տեսագրությունների նոր կարգը17 հունվարի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը և երթևեկության անվտանգությունը պահպանելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքեր օգտագործել, բուռն քննարկումների տեղիք է տվել: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ օրենքը նախատեսում է տեսախցիկներ տեղադրել ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերում, և խոսքը ինչպես հրապարակային, այնպես էլ գաղտնի նկարահանման մասին է: «Դիմացն ապրիլ է, և իշխանությանը պետք են երաշխիքներ՝ ոչ միայն իմանալու, թե այս հատվածի (ընդդիմադիր-խմբ.) պատգամավորներն ինչ են անում, այլ նաև այն հատվածի (մեծամասնության-խմբ.) պատգամավորները ինչ են անում։ Չմտածեք, թե միայն մեր տների, օֆիսների և մեքենաների մեջ են տեսախցիկ տեղադրելու, ձեր վրա էլ են կախելու։ Այնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ՝ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,- ասել է Փաշինյանը։ Իսկ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքել է, թե միշտ է պետք ժպտալ, քանի որ «ժպիտը գեղեցկացնում է մարդուն»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշել է, որ մտահոգություն ունի, թե մուտք են գործում անհատի անձնական կյանք: Նրա հարցին, թե ինչպես է նախատեսվում պաշտպանել մարդու մասնավոր կյանքի իրավունքը, նախագծի հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել է, որ այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածում, ըստ որի՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել: «Այսինքն` սա սահմանադրական նորմ է, կարող ենք սահմանափակել, այն նպատակով, որը նշված է նախագծի մեջ: Բնականաբար, դրանք (սարքերը-խմբ.) ծառայելու են բոլոր նպատակների ՝ հանցավորությունների կանխարգելման, բացահայտման և հասարակական կարգ ապահովելու համար»,-ասել է նա և շեշտել, որ միայն սահմանված տեխնիկական միջոցներով է նկարահանումն իրականացվելու, ոչ թե անձնական iPhone-ներով: Նախագծով տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից 7 օր անց: Դրանց ոչնչացումը կարող է տարաժամկետվել միայն ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մի շարք դեպքերում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |