3 մարտի 2008 - 15:16 AMT
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը
Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ-անքով եւ առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու եւ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությամբ, մարտի 1-ից Երեւան քաղաքում հայտարարել է Արտակարգ Դրություն: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի դիմումում:

«Արտակարգ դրությունն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նա- հանրահավաքների, երթերի - այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման - այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում: Որպես Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ դիմում եմ բոլոր մեր համաքաղաքացիներին` խնդրելով զերծ մնալ Արտակարգ Դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն - ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում մեր զինված ուժերի կողմից Արտակարգ Դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը:

Կուզենայի նաեւ նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ` ներգրավվելու Արտակարգ Դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ՀՀ զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդեցության` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երեւան քաղաքում թեկուզեւ փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս կուզենայի նշել, որ ՀՀ զինված ուժերն իրենց գործողությունների հիմքում ունեն երկրի կայունությունը վերականգնելու եւ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակ եւ գործելու են այդ նպատակին ուղղված բոլոր օրինական միջոցներով»,-ասվում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի դիմումում:

Մարտի 1-ի երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 20 օր ժամկետով Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ` Հայաստանի Սահմանադրության 55 հոդվածի 14 պարագրաֆի 6 կետի (սպառնալիք պետության եւ բնակչության անվտանգությանը) համաձայն: