Իրանն ուզում է Սպահանի հայկական եկեղեցին գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Իրանն ուզում է Սպահանի հայկական եկեղեցին գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է Սպահան նահանգի Ջուղայում գտնվող հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է իրանական Iran Front Page լրատվակայքը:

Իրանն արդեն երկրի տարածքում գտնվող երեք հայկական եկեղեցի է գրանցել ցանկում:

Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ընկերության (ICHTO), փոխնախարար Մոհամադ Հոսեյն Թալեբյանը ասել է, որ Իրանն անում է ամեն ինչ, որ երկրի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները լինեն ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:

1606 թվականին կառուցվածՍբ ԱմենափրկիչըԻրանի տարածքում ամենահայտնի և Սպահանի նահանգի ամենամեծ հայկական եկեղեցին է: Գեղեցիկ որմնանկաների և ճարտարապետության համար այն հայտնի է նաև որպես նահանգի ամենագեղեցիկ եկեղեցի: Վանքը կրում է ինչպես հայկական, այնպես էլ իրանական ճարտարապետության տարրեր և ինքնատիպ կոթող է ամբողջ աշխարհում:

Սպահանում այժմ կա 13 եկեղեցի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---