Վրաստանի նախագահը հրաժարվել է ներում շնորհել Սահակաշվիլիին![]() 17 հունվարի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում շնորհել պետության նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին, որը հեռակա կարգով դատապարտվել է հայրենիքում: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը: «Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք է ներեմ Սահակաշվիլիին: Դատախազությունը չի կարողանում որոշել, թե ինչպես մեղադրանքը ներկայացնել, քննությունը վարել, դատավորը չի կողմնորոշվում ներման մասին հոդվածի ապօրինի կիրառման սահմանների հարցում: Եվ ինչ՞, Վրաստանի նախագա՞հը պետք է ների Սահակաշվիլիին և դրանով իսկ շտկի նրանց սխալնե՞րը: Ներումը դա դատական սխալի շտկում չէ, դա այլ մարդու հանդեպ խղճահարության ակտ է»,-ասել է Վրաստանի նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նախագահի, Սահակաշվիլին հիմնել է մի համակարգ, որն աշխատում, է մինչ օրս, և նոր իշխանությունները չկարողացան վերափոխել դա, ուստի, դատախազությունն ու դատարանը «գործում են հին ավանդույթներով»: Ավելի վաղ Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով դատապարտել է Սահակաշվիլիին 3 տարվա ազատազրկման 2006-ին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի գործով: Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ծառայողական դիրքը չարաշահելու հոդվածով: Սահակաշվիլին ներում շնորհեց այդ գործի հետ կապված պաշտոնյաներին՝ դրանով իսկ ազատելով նրանց պատասխանատվությունից: Դրանից հետո Կիևում սկսեցին խոսել Սահակաշվիլիի հնարավոր արտահանձնման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |