«Նեզավիսիմայա գազետա». Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը՝ դառնալով ՀՀ վարչապետ17 հունվարի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը՝ դառնալով ՀՀ վարչապետ: Այդ մասին ասվում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածում: 2018-ի մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններն առաջին անգամ համաժողովրդական չեն լինելու: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը, իսկ իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքում: Նախագահը պետք է լինի անկուսակցական: Հոդվածում մեջբերված են քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքերը, որի համաձայն ներքաղաքական իրավիճակը Հայաստանում թույլ է տալիս մեծ հավանականությամբ պնդել, որ հանրապետությունը չի հայտնվի ճգնաժամում, ինչպես դա եղավ Մոլդովայի դեպքում, և կխուսափի առճակատումից, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում: Մոլդովան և Վարստանը ավելի շուտ են բռնել նախագահի ինստիտուտի թուլացման ուղին՝ հօգուտ օրենսդիր իշխանության: Քաղաքագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի կարծիքով, անցումը խորհրդային կառավարման հիմնավորվել է քաղաքական կուսակցությունների դերի բարձրացման նպատակահարմարությամբ և կառավարման ժողովրդավարական ձևի կատարելագործման ձգտումով: Նա չի բացառում, որ երրորդ անգամ նախագահի պարտականությունները ստանձնելու անհնարինությունն ու իշխանությունը պահապնելու Սարգսյանի ցանկությունը կարող էին նպաստել սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: Եթե դա այդպես է, ապա, հաշվի առնելով ուժերի դասավորությունը խորհրդարանում, ոչինչ չի խանգարի գործող նախագահին փոխել նստավայրը՝ մնալով երկրի առաջին դեմքը: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա պետք է նշել, որ որոշ դիտորդներ անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կապում են առաջիկա զիջումների հետ ղարաբաղյան կարգավորման շրջանակում»,-նշում է պարբերականը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |