ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ոստիկաններին տեսաձայանգրումներ կատարել թույլատրող օրենքը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ոստիկաններին տեսաձայանգրումներ կատարել  թույլատրող օրենքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկման ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Նախագծին դեմ են քվեարկել ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները։

Նախագիծով առաջարկվում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը և երթևեկության անվտանգությունը պահպանելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքեր օգտագործել:

Սահմանվում է նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում՝ բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով։

Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից 7 օր անց: Դրանց ոչնչացումը կարող է տարաժամկետվել միայն ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մի շարք դեպքերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---