Գործադիրը կօտարի Բուզանդ փողոցի 2 շինություն

Գործադիրը կօտարի Բուզանդ փողոցի 2 շինություն

PanARMENIAN.Net - Գործադիրը կօտարի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Բուզանդ փողոց 1/3 հասցեում գտնվող շենքի 2 շինությունը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում:

Շենքի թիվ 1 շինությունը կազմում է 210,4 քմ, իսկ թիվ 2-ը՝ 103,2 քմ տարածք: Շինությունները կվաճառվեն 78,467 մլն դրամով:

Գնորդը պարտավորվում է 2 տարում կատարել 50 մլն դրամի ներդրում, ինչպես նաև պայմանագիրը կնքելուց հետո մինչև առաջին տարվա ավարտը ստեղծել 12 աշխատատեղ:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---