iOS-ի թարմացումը թույլ կտա անջատել հին iPhone-ների դանդաղումը

iOS-ի թարմացումը թույլ կտա անջատել հին iPhone-ների դանդաղումը

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան iOS-ի թարմացում կթողարկի, որը թույլ կտա անջատել արագության դանդաղումը հին iPhone-ում: Այդ մասին պատմել է Թիմ Քուքը ABC News-ին տված հարցազրույցում:

Քուքը կրկնել է այն միտքը, որ iPhone-ների արտադրողականության դանդաղեցման գործառույթը հավելվել էր սմարթֆոնների աշխատանքի ժամանակը երկարացնելու նպատակով: Այդպիսով, մեկ տարի օգտագործելուց հետո գաջեթի մարտկոցը սկսում է ոչ պիտանի դառնալ, ինչը կարող է անջատման պատճառ դառնալ բարձր ծանրաբեռնվածության դեպքում. «Մենք համարել ենք, որ ավելի լավ է մի փոքր նվազեցնել արտադրողականությունը նման բան թույլ չտալու համար»:

«Մենք իրոք հայտարարեցինք այդ մասին, ես նույնիսկ չէի մտածում, որ շատերն ուշադրություն կդարձնեն դրան, հավանաբար, մենք պետք է ավելի հստակ արտահայտվեինք: Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում նրանից, ով կարծում է, որ մենք այլ դրդապատճառներ ենք ունեցել»,-ասել է Apple-ը, գրում է Lenta.ru-ն:

iOS-ի թարմացումը սնուցումը կառավարելու ընդլայնված գործառույթներ կունենա: Մասնավորապես, համակարգում ավելի շատ տեղեկություն կլինի մարտկոցի մաշվածության մասին, ինչպես նաև նրա արտադրողականության նվազման: Ցանկության դեպքում օգտատերը կկարողանա անջատել համակարգի դանդաղումը, հետևելու համար, թե ինչպես է դա անդրադառնում սարքի վրա: Թեստային տարբերակը նախատեսվում է թողարկել 2018-ի փետրվարին:

Ավելի վաղ ընկերությունը ստիպված էր ներողություն խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար: Ընկերությունը քննադատությունների առարկա էր դարձել այդ գործողությունների համար, թեև պնդում էր, որ ձգտում է դրանով երկարացնել սմարթֆոնների աշխատանքի ժամկետը:Apple-ից հայտարարել էին, որ կփոխարինեն մարտկոցներն ավելի փոքրերով և 2018-ին ծրագրային ապահովում կթողարկեն:

Նախկինում ևս կասկածներ կային, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Կարծիք կա, որ դանդաղեցնելով հին սմարթֆոնների աշխատանքը, ընկերությունը խթանում է օգտատերերին նոր մոդելները ձեռք բերել: Ինչպես պարզաբանել է ընկերությունը, այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---