Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի քրդական անկլավներ18 հունվարի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավվր շտաբը կարգադրել է բարձր մարտունակության բերել Սիրիայի հետ սահմանին տեղակայված զորքերը քրդական ուժերի դեմ սիրիական Աֆրինում հնարավոր գործողության պատճառով: Թուրքական Հաթայ գավառի Հասսա և Կըրըկղան շրջաններում տանկեր են կուտակվել: Նշվում է, որ Աֆրինում հնարավոր ռազմական գործողության հարցը մնում է օրակարգում, գրում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գործողություն սկսել Մանբիջ և Աֆրին շրջաններում, որոնք վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG: Vatan թերթը ռազմական աղբյուրների վրա հղումով գրել է, որ սկզբից Թուրքիան գործի կդնի ավիացիան՝ հարվածներ հասցնելով 149 թիրախի: Նույն աղբյուրը ենթադրում է, որ նախատեսվում է կիրառել սահմանին տեղակայված հրետանին: Քրդական ուժերի հիմնական հենակետային ուժերը ոչնչացնելուց հետո Թուրքիան ցամաքային գործողություն է նախատեսում: Աֆրին կմտցվեն սահմանային գոտում տեղակայված զրահատեխնիկան և բանակի հատուկ ջոկատային ուժերը: Թուրք զինվորականները կկարողանան գրոհել քրդերին 3 ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը: Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |