Վենգեր․ Մխիթարյանն ինձ դուր է գալիս, աշխատավարձի հարցը խնդիր չէ18 հունվարի 2018 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։ «Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։ Նա նշել է, որ Հենրիխը մի քանի անգամ խաղացել է «Արսենալի» դեմ դեռ «Դորթմունդի» կազմում ու հարգում է է ակումբի խաղաոճը, գրում է Express-ը։ Մխիթարյանը ՄՅՈւ-ում անցկացրել է մոտ մեկուկես տարի։ Վերջին ամիսներին, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ, նա խաղային ժամանակ գրեթե չի ստանում։ 2009-ին Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալն» իր սիրելի ակումբն է և հույս ունի մի օր խաղալ դրա կազմում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |