Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը հայտնի է

Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը հայտնի է

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի ցավերի պատճառով: Այդ մասին հայտարարել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Ըստ նրա, բժիշկները որոշել են հոսպիտալացնել դերասանին՝ վախենալով բարդություններից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

«Հունվարի 17-ին նա գրեթե ամբողջ օրը թատրնում է անցկացրել, իսկ երեկոյան, երբ արդեն գնում էր, բողոքեց, որ ուժեղ ցավ է զգում: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և բժիշկներին կանչեցինք»,-ասել է նա:

Սրտիից Ջիգարխանյանը չի բողոքել: «Նա թատրոնում է ինչ-որ բանով հիվանդացել՝ կոկորդն է ցավում, հազում է: Եվ ձախ ոտքի հետ են ժամանակ առ ժամանակ խնդիրներ առաջանում, հիմա էլ ցավեր ուներ: Հաշվի առնելով, որ նրա հիվանդությունների առկայության պայմաններում դա կարող է վտանգավոր լինել, բժիշկները որոշեցին, որ ավելի լավ է ռիսկի չդիմել և հարկավոր է հիվանդանոց տեղափոխել նրան»,-ասել է Սողոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է՝ վիճկաը միջին ծանրության է:Նշվում է, որ նրա գիտակցությունը տեղն է: Ըստ աղբյուրի, հոսպիտալացման պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները: Ենթադրվում է, որ դերասանի վիճակի վատթարացման պատճառ է դարձել վերջին օրերի լարված աշխատանքը՝ թատրնում նոր ներկայացում են բեմադրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---