3 մարտի 2008 - 18:28 AMT
Բուլղարական Ստարա Զագորա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշումն ընդունվել է 28 կողմ, 10 ձեռնպահ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: