Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանն անվավեր է ճանաչվել19 հունվարի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտարարել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը: 2017-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պաշտոնապես բաժանվել են: Իրավաբանը պատմել է, որ 2017-ի վերջում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ապահարզանի մասին դատարանի որոշումը: «2017-ի դեկտեմբերի 27-ին լրանում էր ապահարզանի մասին դատարանի որոշման մեկ ամիսը, որից հետո այն ուժի մեջ պետք է մտներ, սակայն կողմերից յուրաքանչյուրը կարող էր բողոքարկել այն: Վիտալինան օգտվել է այդ իրավունքից»,-ասել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ըստ փաստաբանի, Վիտալինայի բողոքարկումը չի հիմնավորել, քանի որ ապահարզանը տեղի էր ունեցել փոխադարձ համաձայնությամբ: «Սակայն, նա իրավունք ուներ բողոքարկել, իսկ դատարանը պարտավոր է ընդունել բողոքն ու քննել: Քանի որ քննությունն ավարտվելու է փետրվարին, այսօրվա դրությամբ Ջիգարխանյանը և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսիններ են»,-ասել է փաստաբանը: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել: Սկզբից ասվում էր, որ նա բողոքում է սրտից, հետո պարզաբանվեց, որ ոտքի ցավեր է ունեցել: Ըստ դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանի, բժիշկները որոշել են հոսպիտալացնել դերասանին՝ վախենալով բարդություններից: Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |