Մխիթարյանն «արցունքոտ» հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ին20 հունվարի 2018 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 19-ին՝ «Արսենալ» տեղափոխությունից առաջ, հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին և ղեկավարությանը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը: ՄՅՈՒ-ի աղբյուրներից լրատվամիջոցին ասել են, որ ակումբում Մխիթարյանին շատ էին համակրում: «Մենք գիտենք, որ նա այնքան էլ գոհ չէ այն ձևից, թե ինչպես այս գործարքը պարտադրվեց իրեն, սակայն հասկանում է, որ «Արսենալում» ավելի մեծ շանսեր ունի խաղալու», - ասել է աղբյուրը: Ավելի վաղ, Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |