ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ. Հայոց բանակը չի կրակել ժողովրդի վրա 4 մարտի 2008 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի եւ ՀՀ Ոստիկանության վրա է դրված արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի իրագործումը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, բանակը չի խառնվել մարտի 1-ին կողոպտիչներին ցրելու գործին, նա զուտ «վահանի» դեր է կատարել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ: «Բանակը կկրակի միայն այն դեպքում, եթե հարձակվողները կրակեն: Միայն այդ դեպքում: Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բանակի կողմից ժողվրդի ուղղությամբ ոչ մի կրակող չի եղել»,- ընդգծել է Օհանյանը: Նա նաեւ նշել է, որ բանակը չի զբաղվում ձերբակալություններով: «Դա բացառապես իրավապահ մարմինների գործն է»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |