ՀՀ շախամտի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը

ՀՀ շախամտի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում հունվարի 21-ին կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է խաղացել և այժմ կես միավորով գերազանցում է պարտություն կրած Ռոբերտ Հովհաննիսյանին: Հունվարի 22-ին եզրափակիչ տուրում չեմպիոնության հավակնորդները կհանդիպեն միմյանց:

Տասներորդ տուրի արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան՝ 0:1, Տիգրան Հարությունյան-Հովհաննես Գաբուզյան՝ 0:1, Կարեն Գրիգորյան-Տիգրան Պետրոսյան, Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիոսյան՝ ոչ ոքի, Զավեն Անդրիասյանն ազատ էր:

Մրցաշարային աղյուսակ. Մարտիրոսյան՝ 6.5 միավոր, Հովհաննիսյան՝ 6, Փաշիկյան՝ 5.5, Մ. Պետրոսյան, Անդրիասյան՝ 5-ական, Սարգսյան՝ 4.5, Տեր-Սահակյան՝ 4, Հարությունյան, Գրիգորյան, Տ. Պետրոսյան՝ 3.5-ական, Գաբուզյան՝ 3:

Հունվարի 22-ին կայանալիք եզրափակիչ՝ 11-րդ տուրում միմյանց հետ կխաղան. Մարտիրոսյան-Հովհաննիսյան, Տեր-Սահակյան-Տ. Սարգսյան, Պետրոսյան-Փաշիկյան, Գաբուզյան-Գրիգորյան, Անդրիասյան-Հարությունյան: Մանուել Պետրոսյանն ազատ է, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---