Oxfam. 2016-17թթ. յուրաքանչյուր 2 օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել22 հունվարի 2018 - 12:15 AMT PanARMENIAN.Net - 2017-ին աշխարհում վաստակած կապիտալը կենտրոնացել է առավել հարուստ մարդկանց ձեռքում: Ինչպես ասվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային Oxfam միավորման հետազոտության մեջ, 2016-ին և 2017-ին միլիարդատերերի քանակն աննախադեպ աճել է: Ըստ Oxfam-ի, միջինը յուրաքանչյուր 2 օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել: Ընդհանուր առմամբ աշխարհում 2043 միլիարդատեր կա, գրում է Deutsche Welle-ն: Աշխարհում վաստակած «նոր» միջոցների 82 տոկոսը 2017-ին կուտակվել է բնակչության 1 տոկոսը կազմող ամենահարուստ մարդկանց հաշիվներին: Աշխարհի առավել աղքատ 3,7 մլրդ մարդը ընդհանրապես ոչինչ չի ստացել աշխարհի մակարդակով աճած շահույթից: «Միլիարդատերերի բումը վկայում է ոչ թե բարգավաճող տնտեսության, այլ տնտեսական կարգի ձախողման մասին»,-հայտարարել է Oxfam-ի տնօրեն Վիննի Բյանյիմը: Գերմանիայում Oxfam-ի ղեկավար Յորգ Կալինսկին քննադատել է ստեղծված վիճակը: «Հարուստ փոքրամասնությունը զանգվածաբար ազդում է քաղաքական որոշումների վրա և անպատասխանատու կերպով կրճատում է ծախսերը, հատկապես աշխատավարձերն ու հարկերը, ավելացնելու համար բաժնետերերի եկամուտները»,-ասել է Կալինսկին: Oxfam-ը կոչ է անում կասեցնել հարկերից խուսափումը կոնցերնների և ամենահարուստ մարդկանց պարագայում, ավելի արդար երկամուտներ սահմանել տղամարդկանց և կանանց համար, ինչպես նաև ներդրումներ անել բոլորի համար առողջապահության և կրթության ոլորտում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |