ԵԼՔ-ը հանդիպելու է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

ԵԼՔ-ը հանդիպելու է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

PanARMENIAN.Net - ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի իշխող Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նրա վստահեցնում է, որ հանդիպումը չի անդրադառնա ԵԼՔ խմբակցության ձայնի վրա:

«Եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին, ապա թող ՀՀԿ-ն այդ 18 ձայնը տա մեզ, որպեսզի մենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրենք, կլինի ժողովրդավարական և այլընտրանքային», - հավելել է խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորդ Գորգիսյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում առաջին փուլով Արմեն Սարգսյանին ընտրելու համար, և այդ պարագայում խորհրդարանական որ ուժն է օգնելու ՀՀԿ-ին, Արարատ Միրզոյանը պատասխանել է՝ «Ծառուկյան» խմբակցությունը:

«Եթե ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն իրար հետ այդ թիվը չեն կարողանում կազմել, ԵԼՔ-ը դեմ է, էլ ո՞վ է մնում, իհարկե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ՝ Ծառուկյան խմբակցությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---