19 սեպտեմբերի 2002 - 20:22 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԱՆԳԱՐԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները չեն կարող խանգարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագծի իրականացմանը: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Գաջան Գաջիեւը: Հիշելով վերջերս վրացական շրջաններում, որոնց տարածքով անցնելու է նավթատարը, դրա շինարարության դեմ ստորագրահավաքի դեպքը` դեսպանը նկատել է, որ եթե նման գործողություն է կատարում Ռուսաստանի հպատակ հայը, ապա դա «հիմք է տալիս ենթադրելու, որ հարցին խառնված են արտաքին ուժեր»: Միեւնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ «պետք չէ չափազանցնել հայկական գործոնը` վրացական իշխանությունները բավականին ուժեղ են եւ կարող են կանխել իրադարձությունների անցանկալի ընթացքը»: