22 հունվարի 2018 - 14:21 AMT
Միլիոնավոր տարիներ անց տղամարդիկ կարող են անհետանալ

Տղամարդկանց մոտ սեռական հատկանիշերի զարգացումը ապահովող Y քրոմոսոմը մոտ մի քանի միլիոն տարի անց կանհետանա: Այդ մասին գրում է Դարեն Գրիֆինը Քենթի համալսարանից (Անգլիա) Science Alert-ում հրապարակված հոդվածում:

Մի շարք գիտնականներ կարծում են, որ դա անխուսափելի է, թեև գոյություն ունեն գենետիկ մեխանիզմներ, որոնք սառեցնում են սպառման գործընթացը:

Արական քրոմոսոմը գեներ է պարունակում, որոնք անհրաժեշտ չեն կյանքի համար, այդ թվում՝ SRY գենը, որը պայմանավորում է օրգանիզմի զարգացումը արական սեռով: Դրանք չունեն լրացուցիչ պատճեններ, որոնց հետ ռեկոմբինացիան կկարողանար կանխել Y-քրոմոսոմային ԴՆԹ-ի գոծառույթների կորուստը մուտացիաների պատճառով: Կյանքի գոյության ամբողջ ընթացքում քրոմոսոմը հետընթաց է ապրել և այդ գործընթացը շարունակվելու է, ըստ գիտնականների, ևս 4,6 մլն տարի: Դա անխուսափելիորեն ուղեկցվելու է արականության անկմամբ, գրում է Lenta.ru-ն:

Սակայն Y քրոմոսոմների հետընթացը չի նշանակի տղամարդկանց լիովին անհետացում: SRY գենը կարող է տեղափոխվել մեկ այլ քրոմոսոմի վրա, որը, սակայն, նույնպես ռեկոմբինացիայի պակաս է զգալու: