ԱՄՆ դեսպանատան սոցցանցային էջերը «հարկադիր պարապուրդի» ուղարկեցին

ԱՄՆ դեսպանատան սոցցանցային էջերը «հարկադիր պարապուրդի» ուղարկեցին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի թարմացնի սոցիալական ցանցերում իր պաշտոնական էջերը՝ ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների դադարեցման հետևանքով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեպանատունը:

Նշվում է նաև, որ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջը և Twitter-ի միկրոբլոգը չեն թարմացվի մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը: Սոց. ցանցերում կհրապարակվեն միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ:

Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման բացակայության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատները թույլ չեն տվել հանրապետականներին ընդունել այդ առնչությամբ օրենքի նախագիծը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---