18-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի 2018-ի չեմպիոն22 հունվարի 2018 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը դարձել է Հայաստանի շախմատի 2018 թվականի չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը որոշվել է Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար է եղել ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի հավաքականի ուղեգիր: 6,5 միավոր վաստակած Հովհաննիսյանն արժանացել է արծաթե պարգևի: Տուրի մյուս պարտիաներում Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և նվաճել բրոնզե մեդալ: Զավեն Անդրիասյանը հաշտություն է կնքել Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Կարեն Գրիգորյան-Հովհաննես Գաբուզյան պարտիայում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |