Անհայտ բարերարը մոտ $3 մլն-ի հողատարածք է նվիրել Սան Դիեգոյի հայկական եկեղեցուն

Անհայտ բարերարը մոտ $3 մլն-ի հողատարածք է նվիրել Սան Դիեգոյի հայկական եկեղեցուն

PanARMENIAN.Net - Անհայտ բարերարը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, 2,9 մլն դոլար արժողությամբ հողատարածք է նվիրաբերել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում կառուցվող հայկական եկեղեցական համալիրի համար

«Նվիրատուն ցանկություն է հայտնել , որ մոտ 2,9 մլն դոլար արժողությամբ այդ հողատարածքում տարեցների խնամակալության համալիր կառուցվի, իսկ բոլոր եկամուտները տրամադրվեն նոր կառուցվող եկեղեցական համալիրին»,-ասել է վարդապետ Բագրատ Պերճեքյանը, գրում է Asbarez-ը:

Սան Դիեգոյի Ս Հովհաննես Կարապետ եկեղեցական նոր համալիրը կառուցվելու է փուլերով, իսկ ավարտին կունենա նոր եկեղեցի, հանրային միջոցառումների սրահ, երիտասարդական կենտրոն, մարզական սրահ, գրադարան, լսարաններ, հանդիսությունների վայր և ընդարձակ ավտոկայանատեղի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---