Netflix-ը $39 մլն է կորցրել Սփեյսիի հեռանալու պատճառով

Netflix-ը $39 մլն է կորցրել Սփեյսիի հեռանալու պատճառով

PanARMENIAN.Net - Netflix-ը $39 մլն է կորցրել հոլիվուդյան հայտնի դերասան Քևին Սփեյսիի հետ պայմանագիրը խզելու պատճառով, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ:

Պաշտոնապես այդ գումարն է նշված ներդրումներին ներկայացված զեկույցում՝ որպես «չնախատեսված ծախսեր», սակայն, ըստ աղբյուրների, պատճառը Սփեյսիի հետ համագործակցությունից հրաժարվելն է: Միջոցները ծախսվել են «Թղթե տնակ» սերիալի էպիզոդների նկարահանումների, ինչպես նաև ամերիկացի գրող Գոռ Վիդալի մասին «Գորռ» ֆիլմի էպիզոդների վերանկարահանման համար, որտեղ Սփեյսին գլխավոր դերն էր կատարել: Այդ մասին գրում է Esquire-ը CNN-ի վրա հղումով:

Ավելի վաղ Netflix ընկերությունը հայտարարել էր, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ, իսկ միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին հանձնել «Էմմի» մրցանակը, որը նա պետք է ստանար հեռուստատեսության ասպարեզում իր ավանդի համար: 2017-ի հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփի հայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---