ԿԲ նախագահ. Կարագը թանկացավ, քանի որ պարզվեց՝ ձեթից օգտակար է

ԿԲ նախագահ. Կարագը թանկացավ, քանի որ պարզվեց՝ ձեթից օգտակար է

PanARMENIAN.Net - 2017-ի մայիս-հունիս ամիսներին մի քանի հեղինակավոր ինստիտուտներ զեկույցներ հրապարակեցին, համաձայն որոնց կարագի վնասակար լինելը նախկինում սխալ էր գնահատվում, ինչն էլ դարձավ դրա թանկացման պատճառներից մեկը:

Այս մասին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում գնաճի վերաբերյալ լսումների ընթացքում:

«Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագն օգտակար է, հակառակը՝ ձեթի օգտագործումը քաղցկեղածին բնույթ է կրում: Կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը: Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը, և մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում և այլուր, կարագի դեֆիցիտ եղավ: Դրա հաշվին էլ գները կտրուկ բարձրացան», - ասել է նա՝ նշելով, որ անգամ ստեղծվեց իրավիճակ, երբ կարագ գնելը խնդրահարույց էր:

Ջավադյանը նշել է, որ բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներում այդ տեղեկատվությունը հրապարակվել է: «Կարող եք հումորով ընդունել, բայց դա այդպես է», - նշել է նա:

2017 թվականի ընթացքում կարագը ՀՀ-ում թանկացել է 21%-ով: Տարեվերջից թանկանում են նաև այլ ապրանքներ, ԱԺ-ում ընդդիմության պահանջով քննարկումներ են անցկացվում՝ դրանց պատճառը պարզելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---