Նախարար. Աղքատության դեմ լավագույն պայքարն աշխատատեղ ստեղծելն է

Նախարար. Աղքատության դեմ լավագույն պայքարն աշխատատեղ ստեղծելն է

PanARMENIAN.Net - Աղքատության դեմ պայքարի լավագույն ձևն աշխատատեղ ստեղծելն է, լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղքատության դեմ պայքարի համար։

«Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է։ Եթե ուզում եք այսօր ապրել, պետք է փող տպել և գումար բաժանել, բայց եթե փող տպեցինք, գումարնեը բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու։ Ասում եմ՝ այդպես չի լինելու տնտեսական աճ», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարը նկատել է, որ 2018 թվականի բյուջեի շրջանակում բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անել աղքատության վերացման համար։

«Աղքատության հիմնական խնդիրը գյուղատնտեսների մոտ է, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում տրանսֆերտները կրճատվել են», - նշել է նախարարը։

Արամյանն ընդգծել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն ցույց տալ։

«Մենք դրեցինք գյուղատնտեսության սուբսիդավորման 5 ծրագիր, որպեսզի գյուղացին կարողանա ստեղծել արժեք, պետությունն էլ նրա կողքը կանգնի, որպեսզի դա աշխատատեղ դառանա», - հավելել է Արամյանը։

Հայաստանում 2016 թվականին 2015-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0,4%-ով՝ կազմելով 29,4%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ին ծայրահեղ աղքատները կազմել են բնակչության 1,8%-ը, շատ աղքատները՝ 8%-ը, իսկ աղքատները՝ 19,6%-ը:

Սա նշանակում է, որ ամսական 40.867 դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել երկրի յուրաքանչյուր տաս բնակչից մոտ երեքը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---