Գիտնականներ. Կանայք տղամարդկանցից ավելի են բարդացնում համատեղ կյանքը

Գիտնականներ. Կանայք տղամարդկանցից ավելի են բարդացնում համատեղ կյանքը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ կանայք տղամարդկանցից շատ են բարդացնում համատեղ կյանքը: Նման եզրակացության են եկել գիտնականները հարցման արդյունքների հիման վրա, որին մասնակցել են երկու սեռերի ներկայացուցիչներ:

Մասնագետների հոդվածը հրապարակվել է American Sociological Review ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 1100 մարդ, որոնց մոտ կեսը կանայք են եղել: Մարդիկ պատմել են 12.000 արյունակցական և այլ հարաբերությունների մասին, այդ թվում խոսելով մայրերի, քույրերի և կանանց հետ համատեղ կյանքի մասին: Պարզվել է, որ հարցման մասնակիցները կարծում են, որ հարազատների հետ համատեղ կյանքը տղամարդկանց պարագայում ավելի դյուրին է, քան կանանց, քանի որ վերջիններս առավել զգացմունքային են և հակված նյարդայնանալուն, գրել է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Ընդհանուր առմամբ, կին հարազատների հետ հարաբերությունների 15 տոկոսը բարդ է եղել նրանց հետ ապրողների համար: Միևնույն ժամանակ ընկերների հետ համատեղ կյանքը բարդ է եղել միայն 7 տոկոսի դեպքում:

2016-ին ամերիկացի վիճակագիր Նաթան Յահուն տեղեկություններ էր ներկայացրել ԱՄՆ-ում տարածված ընտանիքների ավելի քան 50 տեսակի մասին: Պարզվել է, որ երեխաներ ունեցող ամուսնական զույգերը կազմում են դեպքերի կեսից մի փոքր ավելին, իսկ մյուս դեպքերն առավել տարօրինակ համատեղումներ էին, օրինակ, երբ 3 մարդ համատեղ բնակարան է վարձակալում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---