Թուրքիայի հայկական եկեղեցիներում կաղոթեն՝ հանուն թուրք զինվորների և «Ձիթենու ճյուղ» գործողության հաջողության23 հունվարի 2018 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Պոլսի հայոց պատրիարքարանի հրահանգով, Թուրքիայի հայկական բոլոր եկեղեցիներում կաղոթեն Սիրիայի Աֆրինում երկրի զինված ուժերի և Սիրիայի ազատ բանակ խմբավորման համատեղ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հաջողության և դրա մասնակիցների անվտանգության համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը: Պատրիարքարանը նաև թուրքական բանակին իր աջակցությունը հայտնող հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ աղոթում են հանուն ահաբեկչության վերացման, խաղաղության հաստատման, Թուրքիայի տարածքային ամբողջականության և թուրք ժողովդրի միասնության: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |