Երեւանում անկարգությունների արդյունքում 50 զոհվածների մասին ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում 4 մարտի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը հերքել է լուրերն այն մասին, որ Երեւանում անկարգությունների արդյունքում զոհվածների թիվն անցել է 50-ը: «Ես հավատացնում եմ, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 8 մարդ, որոնցից մեկը հանդիսանում է ոստիկանության աշխատակից: Հղի կնոջ մահվան կամ երեխայի մահվան մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Արարատ Մահտեսյանը: Մեկնաբանելով այդ լուրերը` ոստիկանության պետի տեղակալը նկատել է, որ բոլոր այդ լուրերը ուղված են ապակայունացնելու իրադրությունը հանրապետությունում: «Այդ ասեկոսեները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված կեղտոտ տեխնոլոգիաների արդյունք են»,- նշել է Արարատ Մահտեսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |