ՄՕԿ-ն արգելել է ՌԴ դրոշները Օլիմպիական խաղերի տրիբունաներում

ՄՕԿ-ն արգելել է ՌԴ դրոշները Օլիմպիական խաղերի տրիբունաներում

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, արգելել է տրիբունաներ տանել այն երկրների դրոշները, որոնք չեն մասնակցում Փհենչհանի Օլիմպիական խաղերին: Այդպիսով ՌԴ դրոշը Փհենչհանում նույնպես արգելքի տակ կլինի, քանի որ ռուսաստանցի մարզիկները 2018-ի Օլիմպիադայում ունեն «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» կարգավիճակը և հանդես են գալու օլիմպիական դրոշի ներքո, հայտնում է championat.com-ը:

Դրոշներն արգելվում է ծածանել նաև Խաղերի մարզումների ժամանակ:

2017-ի դեկտեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»:

ՌԴ մարզիկները մեծամասամբ համաձայն են հանդես գալ 2018-ին Փհենչհանում կայանալիք Օլիմպիադայում չեզոք դրոշի տակ: Այդ մասին հայտնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովի ղեկավար Սոֆյա Վելիկայան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---