Ալիև. Մոսկվան ու Բաքուն քննարկում են զենքի նոր առաքումների հնարավորությունը

Ալիև. Մոսկվան ու Բաքուն քննարկում են զենքի նոր առաքումների հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ նոր պայմանագրերի մանրամասները, այդ ուղղությամբ սահմանափակումներ չկան:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտարարել է Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Դա մի գործընթաց է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Հիմա բանակցություններ են ընթանում»,-ասել է նա:

Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել մոտ $5 մլրդ զենք ու ռազմատեխնիկա:

2016-ի ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանում դժգոհության ալիք բարձրացավ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման կապակցությամբ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016-ի ապրիլի 9-ին հայտարարեց, թե եթե Մոսկվան հրաժարվի այդ վաճառքից, իրավիճակը տարածաշրջանում ավելի բարդ կդառնա:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---